Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855

ԱՊՊԱ ոլորտում «Հանրային իրազեկման համալիր ծրագրի» իրականացման տեխնիկական առաջադրանք 29.06.2018

Հանրային իրազեկման համալիր ծրագրի իրականացման համար Բյուրոն կազմակերպում է ծրագրային մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող PR և գովազդային կազմակերպությունների համար:

Գնառաջարկի հարցում 22.06.2018

Հարգելի գործընկեր, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (այսուհետ՝ Բյուրո) ակնկալում է Ձեր մասնակցությունը սույն հարցում-գնառաջարկությանը :

Ուշադրություն. ավտոմեքենայով Վրաստան այցելելիս պետք է ունենալ պարտադիր ապահովագրության պայմանագիր 06.03.2018

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 1-ից Վրաստանի օրենսդրության պահանջով՝ Վրաստանում չհաշվառված ավտոմեքենաները Վրաստանի տարածքում գտնվելու ժամանակահատվածում պետք է մշտապես ունենան ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիրապահովագրություն:

Ուշադրություն 08.02.2018

Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։

Կանոնների գրանցում 24.05.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 նոր կանոնների հաստատումը, ինչպես նաև «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ կմտնեն «Տրանսպորտային միջոցների միասնական պատուհան» համակարգում դրանցից բխող համապատասխան տեխնիկական հնարավորություններն ապահովվելու օրվան հաջորդող օրվանից (ինչի մասին Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում նախապես կհրապարակվի հայտարարություն), ինչպես նաև «Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 կանոններում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահից։

Քննարկում՝  ԱՊՊԱ ոլորտի փոփոխությունների և խնդիրների վերաբերյալ

Քննարկում՝ ԱՊՊԱ ոլորտի փոփոխությունների և խնդիրների վերաբերյալ 30.03.2018

Մարտի 30-ին «Փաստարկ» մամուլի ակումբում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի նախաձեռնությամբ և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում ԱՊՊԱ համակարգի վերջին փոփոխությունների և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։

Թարմացվել է՝ 18.07.2018 14:38:53