Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Համաձայնեցված հայտարարագիր

Համաձայնեցված հայտարարագիրն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի դեպքում պատահարին մասնակից վարորդների կողմից պատահարի ինքնուրույն գրանցման համար նախատեսված փաստաթուղթ է, որը կարող է լրացվել ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ բջջային հավելվածի միջոցով։«App Store» և «Google Play Store» հարթակներում համապատասխանաբար բջջային հավելվածի հղումներն են ․ 

                            

 


Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարները   


Համաձայնեցված հայտարարագրով վարորդները կարող են գրանցել հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ բավարարող ավտոպատահարները՝   


1) տեղի է ունեցել ապահովագրական պատահար, 

2) ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնցից առնվազն մեկը պատահարի պահի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, 

3) ապահովագրական պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանցից մեկին, 

4) ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներից մեկի վարորդն ընդունում է, որ ապահովագրական պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և վարորդների միջև առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ, 

5) տվյալ ապահովագրական պատահարով տուժողի կամ նրա ավտոմեքենայի վարորդի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը, բացառությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի, որոնց համար հատուցման չափը չի գերազանցում 200 000 ՀՀ դրամը:

   

 

   

   Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարներով վարորդների գործողությունների ուղեցույցը     

 

   

   Համաձայնեցված հայտարարագրի թղթային ձևը և դրա լրացման հրահանգը       

 


   Համաձայնեցված հայրատարարագրի էլեկտրոնային լրացման հրահանգը                     




Թարմացվել է՝ 04.08.2021 14:54:34