Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Գնառաջարկի հարցում 22.06.2018 Հարգելի գործընկեր,

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (այսուհետ՝ Բյուրո) ակնկալում է Ձեր մասնակցությունը սույն հարցում-գնառաջարկությանը (այսուհետ՝ գնառաջարկ): 

   Գնառաջարկի առարկան Գնառաջարկները վերաբերում են Բյուրոյի կողմից (անունից) ԱՊՊԱ օրենքի համաձայն վճարվող հատուցումներից ծագած հետադարձ պահանջի իրավունքի, պարտապանների նկատմամբ Բյուրոյի այլ պահանջների դատական և դատական ակտերի հարկադիր կատարման փուլում իրացման (պարտքերի հավաքագրման) պատվիրակվող գործառույթը ստանձնող համապատասխան փաստաբանական գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կազմակերպություն) ընտրության նպատակով:   
  Մասնագիտացված կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
-  Մասնագիտացված կազմակերպությունը չպետք է փոխկապակցված լինի Բյուրոյի կամ Բյուրոյի անդամ որևէ ապահովագրական ընկերության և նրա ղեկավարների հետ՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փոխկապակցվածության սահմանման շրջանակներում,
 -  Մասնագիտացված կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:   
  Ծառայությունների մատուցման և իրավասությունների շրջանակները: 
  Մասնագիտացված կազմակերպության կողմից մատուցման ենթակա ծառայությունները ներառում են Բյուրոյի կողմից պատվիրակված՝ Բյուրոյի կողմից (անունից) վճարվող հատուցումներից ծագած հետադարձ պահանջի իրավունքի, պարտապանների նկատմամբ Բյուրոյի այլ պահանջների դատական և դատական ակտերի հարկադիր կատարման փուլում իրացումը և դրամական միջոցների հավաքագրումը, մասնավորապես՝  
-     հայցադիմումների, դիմումների, բողոքների, գանգատների, միջնորդությունների և իրավական բնույթի այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և ներկայացումն իրավասու մարմիններին և անձանց,
-     մասնակցությունը քաղաքացիական և սնանկության գործերի քննությանը բոլոր ատյանի բոլոր դատարաններում, մահացած պարտապանների ժառանգության հաշվին ծախսերի հատուցման գործընթացներին, 
-     Բյուրոյի շահերի ներկայացումը և պաշտպանությունը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, կատարողական վարույթների կատարման ապահովումը/կազմակերպումը,
-     Բյուրոյի շահերի ներկայացումը և պաշտպանությունն այլ պետական, համայնքային և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում, երրորդ անձանց առջև, այլ իրավաբանական գործողությունների կատարումը՝ հարցումներ, ծանուցումներ, տեղեկությունների ստացում և այլն, 
-     դատական փուլում պարտապանների հետ պարտքի մարմանն ուղղված բանակացություների վարումը և բանակցությունների արդյունքներով՝ Բյուրոյին համապատասխան առաջարկություն­ների ներկայացումը (ներառյալ հաշտության համաձայնությունների վերաբերյալ), 
-    պատվիրակված գործերով պարտապանների պարտավորությունների գծով վճարումների գործընթացի կազմակերպումը: Ծառայությունները ենթակա են մատուցման Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:   Ծառայությունների ծավալը 
 Բյուրոյի վերջին 3 տարիների գործունեության արդյունքներով գնառաջարկի առարկային վերաբերող գործերի վերաբերյալ առկա են հետևյալ վիճակագրական տվյալները՝ 
 -     դատական գործերի միջին ամսական քանակ՝ 30-ից 35 գործ, 
 -     մեկ դատական գործով պահանջվող միջին գումար՝ շուրջ 600-ից 800.000 ՀՀ դրամ, 
 -     դատական գործերի հետագա բողոքարկման անհրաժեշտություն ծագում է դեպքերի միջինում 10 տոկոսում: 
Ծառայությունների դիմաց Բյուրոյի կողմից վճարման հիմնական պայմանները: 
Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպությանը փաստաբանի վարձատրության վճարման միջոցով՝ բացառապես դատական ակտով հաստատված և պարտապաններից փաստացի գանձված փաստաբանական ծախսերի հաշվին, և Բյուրոյի միջոցներից որևէ վճարումներ մասնագիտացված կազմակերպությանը չի իրականացվում: Ընդ որում՝ այն դեպքում, երբ դատական ակտով չի բավարարվում փաստաբանական ծախսը կամ բավարարվում է ավելի պակաս չափով, քան Բյուրոյի հետ կնքված պայմանագրով նախատեսված չափն է, ապա մասնագիտացված կազմակերպությանը տվյալ դեպքով  Բյուրոյի կողմից համապատաս­խանա­բար որևէ գումար չի վճարվում կամ վճարվում է պակաս բավարարված և պարտապանի կողմից փաստացի Բյուրոյին վճարված չափով: Ծառայությունների մատուցման շրջանակներում ծագած` Բյուրոյի կողմից կատարման ենթակա դատական ծախսերը կատարվում են Բյուրոյի կողմից:  
Գնառաջարկների ներկայացման կարգն ու ժամկետները 
 Գնառաջարկները (փաստաբանի վարձատրության չափերը) անհրաժեշտ է ներկայացնել Բյուրո՝ ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով, կամ ուղարկել info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեով: Գնառաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ձևի: Գնառաջարկների ընդունման սկիզբն է 2018թ. հունիսի 25-ը, իսկ ավարտը՝ 2018թ. հուլիսի 2-ը:   
  Գնառաջարկների ամփոփման կարգն ու ժամկետները  
Ստացված գնառաջարկները կհամադրվեն և կամփոփվեն Բյուրոյի կողմից մինչև 2018թ. հուլիսի 6-ը: Բյուրոն պարտքերի հավաքագրումը կպատվիրակի այն մասնագիտացված կազմակերպությանը, որը կբավարարի ներկայացված պահանջներին ու կառաջարկի ինչպես Բյուրոյի, այնպես էլ Բյուրոյի ներկա և ապագա պարտապանների համար առավել բարենպաստ պայմաններ: 
Այլ պայմաններ 
 Համագործակցության բոլոր այլ պայմանները ենթակա են քննարկման և լրացուցիչ համաձայնեցման համագործակցության պայմանագրով: Սույն հարցումը մրցույթի հայտարարություն չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Գործընթացի նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ, 1043-1044-րդ հոդվածները և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքը:
 Հետադարձ կապ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Բյուրոյի իրավաբանական ծառայություն՝ (060) 58-00-32 (118) հեռախոսահամարով (Սամվել Աղախանյանին) կամ ուղարկել հաղորդագրություն info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեին:   Շնորհակալ ենք համագործակցության պատրաստակամության համար:  
  Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 22.06.2018 20:06:47