Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

Վիճակագրություն՝ ԱՊՊԱ չունեցող տրանսպորտային միջոցների մասով հատուցումների վերաբերյալ 02.04.2019 Ստորև 2013-2018 թվականների կտրվածքով ամփոփված են Հայաստանի Ավտոապահովագրող­ների Բյուրոյի կողմից վճարված այն հատուցումների մասին վիճակագրական տվյալները, որոնք պայմանավորված են եղել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների կողմից տուժողներին հասցված վնասների հատուցման հետ․

Ցուցանիշը Ժամանակահատվածը
2013 2014 2015 2016 2017 2018
1. Ապահովագրված տրանսպորտային միջոցների քանակ 407,423 464,061 457,879 468,171 497,838 508,297
2. ԱՊՊԱ համակարգում վճարված ապահովագրական հատուցումների գումար (հազար ՀՀ դրամ) 10,583,659 10,019,989 8,761,878 9,063,028 11,916,682 13,921,286
3. ԱՊՊԱ համակարգում վճարված ապահովագրական հատուցումների քանակ 54,455 51,143 41,202 46,422 60,588 67,401
4. ԱՊՊԱ Բյուրոյի կողմից վճարված հատուցումներ, որոնք պայմանավորված են ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների կողմից տուժողներին հասցված վնասների հատուցման հետ
4.1 Քանակ 266 316 417 419 512 1005
4.2 Ընդհանուր գումար (հազար ՀՀ դրամ) 181,377 165,852 243,242 257,636 223,607 370,456
4.3 Քանակի տեսակարար կշիռն ԱՊՊԱ համակարգում վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների քանակում 0.49% 0.62% 1.01% 0.90% 0.85% 1.49%
4.4 Քանակի տեսակարար կշիռն ապահովագրված տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակում 0.07% 0.07% 0.09% 0.09% 0.10% 0.20%
4.5 Գումարի տեսակարար կշիռն ԱՊՊԱ համակարգում վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների գումարում 1.71% 1.66% 2.78% 2.84% 1.88% 2.66%
  Բյուրոն հարկ է համարում հիշեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու և առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի ավտոտրանսպորտային միջոցը վարելու հետևանքները. 
  Տուգանքներ 
· ՀՀ տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, տարեկան` ոչ ավել, քան 100.000 ՀՀ դրամ , 
· Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 ՀՀ դրամ: Բյուրոյի կողմից տուժողներին հատուցումների վճարում և հետադարձ իրավունքի պահանջի գործընթացի իրականացում. 
Բյուրոն հատուցում է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տուժողներին պատճառված վնասները, որից հետո վճարված հատուցման գումարի, դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսների, հատուցումների կարգավորման հետ կապված ծախսերի և հետադարձ իրավունքի պահանջի իրականացման հետ կապված ուղեկցող բոլոր ծախսերի (ներառյալ դատական ծախսերի) հանրագումարի չափով հետադարձ պահանջ է ներկայացնում ավտոտրանսպորտային միջոցի վարորդին և սեփականատիրոջը:   
 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին և վարորդներին ժամանակին կնքել և վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը, քանի որ ԱՊՊԱ պայմանա­գիր չկնքելու բացասական հետևանքներն անհամաչափ մեծ են։    

Թարմացվել է՝ 02.04.2019 15:26:27