Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

Հայտարարություն 08.05.2019   Հարգելի ավտոսեփականատերեր, 

 Հաշվի առնելով վերջին օրերին սպառողների կողմից Հայաստանի Ավտոապահովագրող¬ների Բյուրոյին ուղղված բազմաթիվ հարցադրումները՝ կապված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքների հետ, հարկ ենք համարում հիշեցնել հետևյալը․ 
1. Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխա-նա¬¬տվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող և ՀՀ-ում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր՝ կնքված ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերության հետ: Այսինքն՝ քանի դեռ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված է ՀՀ-ում՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան փաստացի գտնվում է ՀՀ տարածքից դուրս, որի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բացակայում է։  
2. Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի ` յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000 ՀՀ դրամի չափով: 
3. Այն դեպքում, երբ ավտոտրանսպորտային միջոցը չի շահագործվում, տուգանքներից խուսափելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու նպատակով: Ի դեպ՝ հարկ ենք համարում նշել, որ ավտոմեքենան հաշվառումից ժամանակավոր հանելու և հետագայում հաշվառումը վերկանգնելու գործընթացները Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվում են անվճար։ 
4. Վերաբերելի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Բյուրոյի www.appa.am կայքում։ 
 Հարգանքով, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 08.05.2019 18:36:46