Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Ընդհանուր տեղեկություններ

Բյուրոյի հիմնադրումը և Բյուրոյին անդամակցումը
Բյուրոն հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/669Լ որոշմամբ` իրավաբանական անձանց միություն կազմակերպաիրավական ձևով։

2017 թ-ի նոյեմբերին Բյուրոյի ընդհանուր ժողովի որոշմամբ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն վերակազմակերպվել է և դարձել Հասարակական Կազմակերպություն ՀԿ ։


“Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքով նախատեսվում է, որ Բյուրոյին կարող են անդամակցել ՀՀ տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով (ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն) ապահովագրություն իրականացնելու լիցենզիա և որոնք ՀՀ յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։

Ներկայումս Բյուրոյին անդամակցում են հետևյալ ապահովագրական ընկերությունները․
 "Ինգո Արմենիա" Ապահովագրական ՓԲԸ 
 "Նաիրի Ինշուրանս" Ապահովագրական ՍՊԸ 
 "Արմենիա Ինշուրանս" Ապահովագրական ՍՊԸ
 "Ռեգո" Ապահովագրական ՓԲԸ 
 "Լիգա Ինշուրանս" Ապահովագրական ՓԲԸ 
 "Սիլ ինշուրանս" Ապահովագրական ՓԲԸ

Բյուրոյի առաջին ընդհանուր ժողովը և խորհրդի նիստը
2010 թ-ի օգոստոսի 20-ին կայացել է Բյուրոյի առաջին ընդհանուր ժողովը, որի ժամանակ հաստատվել է Բյուրոյի 2010 թվականի տարեկան բյուջեն և ընտրվել են Բյուրոյի խորհրդի 3 անդամներ։
Բյուրոյի խորհրդի առաջին նիստը կայացել է 2010 թ-ի օգոստոսի 23-ին, որի ժամանակ նշանակվել են Բյուրոյի ղեկավարները (գործադիր տնօրեն, գլխավոր հաշվապահ) և հաստատվել է Բյուրոյի հաստիքացուցակը։
Թարմացվել է՝ 18.01.2024 09:35:44