Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 21.02.2019

            
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 15-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի մարտի 3-ից։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակին, որտեղ նախորդ խմբագրության համեմատությամբ փոփոխություններն ընդգծված են track-changes եղանակով, կարող եք ծանոթանալ այստեղ: Կանոններում իրականացված փոփոփոխությունները և լրացումները պայմանավորված են եղել 2018 թվականի ընթացքում Բյուրոյի կարգավորումների գծով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, որոնցից հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ փոփոխությունները՝
 • հստակեցվել է Բյուրոյի կանոններով սահմանված ձևերից տարբերվող դիմումների ստացման դեպքում դիմումն ստացած անձի գործողությունները, 
  •  հստակեցվել են ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշմանը կցվող նյութերը, 
 • վերանայվել է տուժողի աշխատունակության կորստի ժամանակահատվածում ընդգրկված օրերի համար միջին աշխատավարձի հաշվարկման կարգը, 
 • վերանայվել է փորձագետի կողմից եզրակացություն տալու անհնարինության տրամադրման կարգը՝ սահմանելով դրա հետ կապված որոշակի ապացուցողական բազա հավաքագրելու պարտավորություն, 
• հստակեցվել են Բյուրոյի կանոններով նախատեսված գործընթացների ժամկետների կետանցման դեպքում տուգանքների հաշվարկման, ինչպես նաև պահանջի ներկայացման հնարավորությունները, 
 • ԱՊՊԱ ծածկույթի մեջ չմտնող դեպքերի համար սահմանվել է հատուցման գործընթացի իրականացման արագացված գործընթաց, որի դեպքում ԴՍԱ-ի կողմից, առանց Բյուրոյի կանոններով նախատեսված գործընթացների իրականացման, կայացվում է հատուցման դիմումը մերժելու մասին որոշում, 
 • հստակեցվել է «ապամոնտաժում» հասկացությունը, ինչպես նաև վնասված գույքի զննության ընթացքում իրականացվող դետալների քանդման-հավաքման աշխատանքների արժեքը (առկայության դեպքում) ներառվել է վնասի գնահատման եզրակացության մեջ, 
 • սահմանվել է, որ ապահովադրին տրված մալուսը ենթակա է չեղարկման, եթե վերջինն ապահովագրական ընկերության կողմից հետադարձ պահանջի իրավունքի կիրառման ժամանակ նրան է վերադարձրել ինչպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից վճարված հատուցումը, այնպես էլ տվյալ պատահարի հետևանքով ապահովագրական ընկերության կողմից իրականացված այլ ծախսերը։

Թարմացվել է՝ 22.02.2019 14:39:34