Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 20.11.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 18-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017 և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման»» RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունները: Կատարված փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ապահովագրական ընկերությունների գործողությունները այն դեպքերում, երբ ապահովագրական պատահարի առաջացման մեջ հնարավոր չէ պարզել մասնակից անձանցից ոչ մեկի մեղավորության հարցը: Կանոններում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն թվականի նոյեմբերի 30-ին:

Թարմացվել է՝ 20.11.2014 16:43:22