Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում «Հանրային իրազեկման համալիր ծրագրի» իրականացման տեխնիկական առաջադրանք 29.06.2018 1.    Նկարագիր

Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության (այսուհետ՝ ԱՊՊԱ) ոլորտում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից նախաձեռնվող «Հանրային իրազեկման համալիր ծրագիրն» իրականացվելու է հետևյալ փուլերով․ 

 1.     նախապատրաստական շրջան, 
 2.    իրականացում (իրազեկման կոմունիկացիոն գործիքների կիրառում), 
 3.    արդյունքների ամփոփում: 
 Ծրագիրն ուղղված է կից հավելվածով նախատեսված ուղղություններով հանրային իրազեկմանը: Մասնավորապես, ծրագրի նպատակն է՝
  • Մանրամասն իրազեկել թիրախային խմբերին՝ վերոնշյալ գործընթացներում անհրաժեշտ առաջնահերթ գործողությունների և հետագա քայլերի վերաբերյա,
  • Հանրային իրազեկման արշավի միջոցով ձևավորել դրական վերաբերմունք և վստահություն ԱՊՊԱ ոլորտում գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի վերաբերյալ,
  • Շահառուներին և թիրախային խմբերին դրդել գործողությունների՝ ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների առավելությունները:
     Լուսաբանման ենթակա թեմաների շրջանակներում առկա խնդիրներն ու լուսաբանման ծրագրից ակնկալվող արդյունքները ներկայացված են կից հավելվածում։ 
  2.    Մրցութային պայմաններ 
Հանրային իրազեկման համալիր ծրագրի իրականացման համար Բյուրոն կազմակերպում է ծրագրային մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող PR և գովազդային կազմակերպությունների համար: Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է ներկայացնեն ԱՊՊԱ ոլորտում հանրային իրազեկման համալիր ծրագրի առաջարկ՝ կից հավելվածով նախատեսված ձևաչափով: Բյուրոն որակական չափանիշներով, գնային առաջարկի և գնահատման չափորոշիչների համադրմամբ կընտրի համապատասխան կազմակերպությունը, որն էլ կիրականացնի հանրային իրազեկման արշավը:   
  Մրցույթին մասնակցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները 
Բյուրոն հանրային իրազեկման համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով ընդունում է հայտեր PR և գովազդային ոլորտում գործող կազմակերպություններից։ Դիմորդները պետք է ներկայացնեն հայերեն լեզվով հայտ, որը պետք է ներառի՝ 
 ·         Տեղեկատվություն կազմակերպության մասին, 
 ·         Պորտֆոլիո, որը մանրամասն ներկայացնում է որակավորումը և ոլորտում իրականացրած նմանատիպ աշխատանքների ցանկը, 
 ·         Կից հավելվածը՝ չլրացված սյուների լրացված տարբերակով, 
 ·         Աշխատանքների կատարման բյուջեն՝ ըստ միջոցառումների կատարման փուլերի:  
 Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ armine.hakobyan@paap.am: Մրցույթի վերաբերյալ հարցեր և պարզաբանումներ ունենալու դեպքում դիմել նշված էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 060 58 00 43, ներքին՝ 108 հեռախոսահամարին։ Հայտերն ընդունվում են 02․07․2018թ-ից մինչև 11․07․2018թ։          

Թարմացվել է՝ 29.06.2018 11:34:44