Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Առաջին միջազգային ապահովագրական համաժողով Ալմաթիում 09.10.2023 Սեպտեմբերի 7-8-ը Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ղազախստանի ապահովագրական արդյունաբերության առանցքային

Կանոնների փոփոխության ներդրման մասին 06.06.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից 2021թ-ի մարտի 30-ի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2021թ-ի մայիսի 11-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխություններից, սույն թվականի հունիսի 15-ին, տեխնիկական հնարավորու-թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի Կանոնների Հավելված 6.3-ին վերաբերող նշումներ և այլ պահանջների «Գործընթացի վերաբերյալ ընդհանուր պահանջներ» բաժնի «Ժ»-րդ կետով սահմանված կարգավորումը։

Կանոնադրության գրանցում 30.05.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 27-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի մայիսի 28-ին։

Կանոնների ուժի մեջ մտնելու վերաբերյալ 24.05.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2022թ-ի մարտի 29-ի թիվ 7-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 15-ին գրանցված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխություններից սույն թվականի հունիսի 1-ին ուժի մեջ կմտնեն 18-րդ կետի 2-րդ ենթակետի, 21-րդ և 47-րդ կետերում կատարված փոփոխությունները։

Կանոնների փոփոխության ներդրման մասին 23.05.2022 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 4-ի 6.1-րդ կետով սահմանված կարգավորումը` կապված ապահովադրի պահանջով Հավելված 3-ի 5.1-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հետ։

Կանոնների փոփոխության ներդրման մասին 11.05.2022 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 20-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 3-ի 5.1-րդ սահմանված կարգավորումը։

Կանոնների գրանցում 22.04.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 15-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ Բյուրոյի հետևյալ կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները․

Կանոնների փոփոխության ներդրման մասին 04.04.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թվականի փետրվարի 7-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում, համապատասխան տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնեն Կանոնների Հավելված 2.1-ով սահմանված որոշակի դրույթները։

Թարմացվել է՝ 12.04.2024 16:01:04