Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 31.08.2020 Պաշտոն: Պատասխանատու Ակտուար 

Աշխատանքի տեսակը: Ամբողջ/ կես դրույք 
Վայր: Երևան, 
ՀՀ Աշխատանքի նկարագիր: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է Պատասխանատու Ակտուարի, ով պատրաստ է միանալ մեր թիմին.
  Պարտականություններ: 
- Իրականացնել ԱՊՊԱ ոլորտի թվային շարքերի և միտումների պարբերական մոնիթորինգ և վերլուծություն, 
- Պատրաստել տարեկան, վիճակագրական հաշվետվություններ` համաձայն ՀՀ օրենսդրության,  
- Մասնակցել Բյուրոյի ներդրումային հանձնաժողովի գործունեությանը,
-Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության և անհրաժեշտ միջոցների ներգրավման վերաբերյալ եզրակացությունների ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և խորհրդին, 
- ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքների և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունների և դրանց փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրում, 
-Իր պարտականությունների ոլորտի վերաբերյալ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն տրամադրել համապատասխան ոլորտի պատասխանատուներին, 
- Ակտուարական գործընթացների հետ կապված այլ պարտականությունների կատարում։ 
Գիտելիքներ և փորձ: 
 - Բարձրագույն կրթություն Ակտուարական և Ֆինանսական մաթեմատիկայի, Տնտեսագիտության կամ հարակից բնագավառներում, 
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում,  
- ՀՀ ԿԲ համապատասխան որակավորում, 
- Համակարգչային գիտելիքներ մասնավորապես ՝ MS Office, Outlook,Internet,Pivot Tables and Pivot Reporting, Data tables, Simulations and Solver ծրագրերի գերազանց իմացություն։
 Այլ հմտություններ: 
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, 
- Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման կարողություն,
- Լարված պայմաններում աշխատելու կարողություն։
Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա 
APPLICATION PROCEDURES: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@paap.am հասցեին թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Պատասխանատու Ակտուար՛՛ պաշտոնը։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Թարմացվել է՝ 31.08.2020 16:04:51