Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 31.03.2021 Հարգելի ապահովադիրներ և վարորդներ, 

Հիշեցնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 24-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների կողմից կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացվեն ապահովագրական հատուցման դիմումը կարգավորող (բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը դիմումատուին ծանուցած) ապահովագրական ընկերության միջոցով։ Հիշյալ ապահովագրական ընկերությունը կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացրած անձի կողմից նման պահանջ ներկայացնելու իրավասության առկայության և ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ստուգումից հետո նույն օրվա ընթացքում դիմումը և այլ փաստաթղթերն ուղարկում է Բյուրոյին։ Ուստի, եթե համաձայն չեք ապահովագրական հատուցման որոշմանը և ցանկանում եք բողոքարկել փորձաքննության արդյունքները, ապա կրկնակի փորձաքննության համար խնդրում ենք դիմել փորձաքննության արդյունքները Ձեզ ծանուցած նույն ապահովագրական ընկերությանը՝ վերջինից ճշտելով նաև այն հաշվեհամարը, որին պետք է կատարվի կրկնակի փորձաքննության դիմաց վճարումը։ Կրկնակի փորձաքննության նշանակման համար դիմելու ժամկետներին, վճարման չափին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 
 * Կրկնակի փորձաքննություն և լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել առավելագույնը մեկական անգամ` համապատասխան փորձաքննության արդյունքների առաջին անգամ (ներառյալ առաջին անգամ ծանուցված արդյունքների ճշգրտման) ծանուցումը ստանալուց հետո՝ համապատասխանաբար 5 (կրկնակի փորձաքննության դեպքում) կամ 2 (լրացուցիչ փորձաքննության դեպքում) աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ հիշյալ ժամկետների հաշվարկն սկսվում է համապատասխան ծանուցումը Ձեր պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեին (որպես կանոն, դա Ձեր ԱՊՊԱ պայմանագրի վկայագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեն է, որը մշտապես կարող եք փոփոխել) ուղարկելու հաջորդող օրվանից։

Թարմացվել է՝ 31.03.2021 14:49:58