Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնադրության գրանցում 30.05.2023


 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 24-ին գրանցվել է Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի մայիսի 25-ին։  

Հիշյալ փոփոխությամբ որպես Բյուրոյի այլ ներքին իրավական ակտի նոր տեսակ ավելացվել է «գործելակարգը», քանի որ Կանոնադրության գործող խմբագրությամբ սահմանված ներքին իրավական ակտերից ոչ մեկի սահմանման ներքո չեն ներառվում այն հարաբերությունները, որոնք ենթակա են կարգավորման Բյուրոյի ներքին իրավական ակտերով՝ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից կանոնակարգ 3/01 կանոնակարգում կատարված փոփոխությունների։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնադրության ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Բյուրոյի մասին» բաժնի «Բյուրոյի կանոնադրությունը, այլ ներքին իրավական ակտեր» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 30.05.2023 08:54:00