Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 25.02.2025

Պաշտոն Հաշվապահ


Վայր:  Հանրապետության 22, Երևան, ՀՀ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով փնտրում է  հաշվապահի։


Պահանջվող թեկնածուի մակարդակը։ Սկսնակ


Աշխատանքային պարտականություններ։

  • Բյուրոյի դրամական մուտքերի հաշվապահական ձևակերպում ՀԾ-բանկ և ՀԾ-հաշվապահ  համակարգերում՝ հիմք ընդունելով համապատասխան քաղվածքների տվյալները,
  • Բյուրոյի կողմից կատարվող բանկային փոխանցումներին վերաբերող տվյալների նախնական մուտքագրում՝ դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հիման վրա,
  • Բյուրոյի կողմից կատարվող գործառնությունների տվյալների, մասնավորապես Բյուրոյի կողմից կատարվող հատուցումների մուտքագրում ՀԾ-բանկ և ՀԾ-հաշվապահ համակարգեր՝ հիմք ընդունելով սկզբնական հաշվառման փաստաթղթերը,
  • Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում,
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում։

 

 

Գիտելիքներ և փորձ:

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի իմացությունը ողջունվում է,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office պարտադիր է, ՀԾ բանկ և ՀԾ հաշվապահ իմացությունը  ցանկալի է։

 

 

Այլ հմտություններ

  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

 

 

Աշխատավարձ։ Հիմնված փորձի և հմտությունների վրա

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Մարտի 7


Դիմումների ընդունման ընթացակարգ:  Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել  hr@appa.am հասցեին՝  «թեմա» դաշտում անպայման նշելով «Հաշվապահ» պաշտոնը։ 


Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած երկու թեկնածուները կհրավիրվեն երկու ամսյա փորձաշրջանի՝ անհրաժեշտ հմտությունների և ծրագրերի ձեռք բերման համար և իրենցից լավագույնը կստանա աշխատանքի առաջարկը։

Թարմացվել է՝ 25.02.2025 15:12:53