Բյուրոն մասնակցել է «Black Swan Summit, Armenia 2025»-ին 28.10.2025
2025 թվականի հոկտեմբերի 24-ին Դիլիջանում Հայաստանի Կենտրոնական բանկը հյուրընկալեց Global Finance and Technology Network կազմակերպության կողմից անցկացված «Black Swan Summit, Armenia 2025» միջազգային համաժողովը։
Միջոցառմանը մասնակցում
էին նաև Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն
Վաղինակ Եղիազարյանի գլխավորությամբ։
Համաժողովի հիմնական
նպատակն էր քննարկել նորարար տեխնոլոգիաների՝ այդ թվում արհեստական բանականության
(AI), քվանտային նորարարությունների, բլոկչեյնի (DLT) և կանաչ ենթակառուցվածքների դերը
կայուն և դիմացկուն տնտեսական աճի ապահովման գործում։
Ավտոապահովագրողների
Բյուրոն կարևորում է նման միջազգային հարթակների անցկացումը, որոնք խթանում են ֆինանսական,
տեխնոլոգիական և ապահովագրական ոլորտների համագործակցությունը և նպաստում նորարար լուծումների
ներդրմանը Հայաստանում։
Բյուրոն շարունակելու
է ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային նախաձեռնություններում՝ նպատակ
ունենալով բարձրացնել ավտոապահովագրական համակարգի արդյունավետությունն ու տեխնոլոգիական
առաջընթացը։
