Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 09.10.2020 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 20-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված՝ ուժի մեջ կմտնեն 24.12.2019թ-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված և 02.03.2020թ-ի թիվ 8-Լ, 31.03.2020թ-ի թիվ 9-Լ, 28.04.2020թ-ի թիվ 10-Լ և 08.06.2020թ-ի թիվ 21-Լ որոշումներով փոփոխված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակը, բացառությամբ Կանոններում հատուկ նշված դրույթների, որոնց տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։ Վերջինների ուժի մեջ մտնելու մասով Բյուրոյի կողմից լրացուցիչ կծանուցվի: 

Սույն թվականի հոկտեմբերի 20-ից ներդրվող Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ։ 
Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` 
- Փոփոխվել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու տրամաբանությունը, մասնավորապես այսուհետ կրկնակի փորձաքննությունը իրենից կներկայացնի ոչ թե առանձին և զրոյից փորձաքննության իրականացում, այլ առաջնային փորձաքննության արդյունքների ստուգում և անհրաժեշտության դեպքում՝ դրա ճշգրտում։ Կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետը կստուգի առաջնային փորձաքննության արդյունքները՝ նշելով դրանց՝ Կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության կամ անհամապատասխա¬նության վերաբերյալ իր դիտարկումները՝ վերջնահաշվում տալով հարցերի վերաբերյալ իր վերջնական եզրահանգումները։ 
-  Հանվել է նախնական զննության համակարգը, որը փոխարինվել է վնասված գույքի առանձնացված գնահատման նոր գործընթացով։ Նշված գործընթացը կիրառելի կլինի միայն Ստանդարտ հատուցման գործընթաց 2-ի ժամանակ, որի արդյունքները հավասարեցվում են գույքին պատճառված վնասների գնահատման փորձագիտական եզրակացությանը՝ իր բոլոր կարգավորումներով։ 
Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 09.10.2020 16:56:38