Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 09.07.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 20-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 1-ով սահմանված հետևյալ ձևերի փոփոխված տարբերակները․ 

1. Ձև 2․1 – Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, 
2. Ձև 5․2 – Վնասների գնահատման առաջնային (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացություն, 
3. Ձև 5․2․1 - Վնասների գնահատման կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացություն, 
4. Ձև 8․2 – Կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում։ Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան ձևերի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո դրանց ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 09.07.2021 11:19:39