Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 22.12.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 22-ին գրանցվել են «2016 թվականի առաջին եռամսյակի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» RL 1-009, «2016 թվականի առաջին եռամսյակի համար ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 և «2016 թվականի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկ» RL 1-024 կանոնները, ինչպես նաև «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոնների գործողության դադարեցումը: Հաստատված կանոններով անփոփոխ են թողնվել 2015 թվականի համար սահմանված ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափերը, ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման կանոնները և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկը: Հաստատված RL 1-009, RL 1-024 և RL 1-040 կանոնները և RL 1-040 կանոնների գործողության դադարեցումը ուժի մեջ են մտնելու 01.01.2016 թ.-ին:

Թարմացվել է՝ 22.12.2015 17:59:44