Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշադրություն 28.04.2017 Հարգելի ավտովարորդներ, 

Հաշվի առնելով, որ վերջին օրերին համաձայնեցված հայտարարագրով պատահարների գրանցման գործընթացի վերաբերյալ համացանցում տեղ գտած քննարկումները և տարածված տեղեկատվությունը կարող է հանրության շրջանում շփոթություն առաջացնել այդ գործընթացի վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ 
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով ապահովագրական պատահարի պարզ եղանակով արձանագրման երկու ձև (գործընթաց)՝ 
1. պատահարը գրանցվում է վարորդների կողմից ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով և դրա համար անհրաժեշտ է միայն վարորդների փոխադարձ համաձայնությունը: Այս գործընթացի համար անհրաժեշտ չէ ստանալ որևէ այլ անձի՝ ներառյալ ապահովագրական ընկերության համաձայնությունը կամ որևէ դիրքորոշումը,
2. պատահարը գրանցվում է վարորդների կողմից՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով միայն ապահովագրական ընկերության համաձայնությամբ: 
Յուրաքանչյուր գործընթացի դեպքում հատուցման ենթակա առավելագույն չափերը սահմանվում են Բյուրոյի կանոններով և լրացվում են համաձայնեցված հայտարարագրի ձևաթղթի՝ տեղեկատվական բնույթ կրող 2-րդ կետի «ա» և «բ» տողերում: 
1-ին կետով նախատեսված գործընթացն ԱՊՊԱ ոլորտում սկսել է կիրառվել 2016 թվականի մարտի 4-ից՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը 50.000 ՀՀ դրամ հատուցման ենթակա առավելագույն սահմանաչափով, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամ հատուցման ենթակա առավելագույն սահմանաչափով: 
2-րդ կետով նախատեսված գործընթացն այս պահին չի գործում: Այն ԱՊՊԱ ոլորտում կիրառվել է ԱՊՊԱ համակարգի գործարկումից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը և դրանով նախատեսված՝ հատուցման ենթակա առավելագույն չափ նախկինում սահմանված է եղել 200.000 ՀՀ դրամը: 
Ամփոփում 
Սկսած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է միայն 1-ին կետում նշված գործընթացը՝ հատուցման ենթակա 100.000 ՀՀ դրամ առավելագույն սահմանաչափով: Համապատասխանաբար, համաձայնեցված հայտարարագրի 2-րդ կետի «ա» տողում սահմանված է 100.000 ՀՀ դրամը, իսկ «բ» տողում՝ 0 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ 2-րդ կետի «բ» տողով նշված գործընթացն այս պահին կիրառելի չէ և դրա կիրառմամբ ապահովագրական հատուցումներ չեն կարող վճարվել:
Հարկ ենք համարում նշել նաև, որ սկսած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում տեղի ունեցած պատահարների 50-60 տոկոսը վարորդների կողմից գրանցվում են 1-ին կետում նշված գործընթացով, որով տուժողները պատշաճ ստանում են ապահովագրական հատուցումներ:
 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ 28.04.2017 թվական

Թարմացվել է՝ 28.04.2017 11:31:08