Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 18.10.2019 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ 

2018թ. մարտի 21-ին, ժամը 22: 30-ի սահմաններում Վ․ Գ․-ն իր կողմից վարած` «Շկոդա Ռապիդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ՀՀ Կոտայքի մարզի Արզնի կամրջի մոտ ենթարկվել է ինքնավթարի և հեռախոսազանգով իր ընկեր` Ս․ Գ․-ին` իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կանչել է դեպքի վայր: Վ․Գ․-ն, գիտակցելով, որ ինքնավթարի հետևանքով ԱՊՊԱ համակարգի շրջանակներում «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունից փոխհատուցում չի ստանալու և իրեն ամրակցված ավտոմեքենան պետք է վերանորոգի սեփական միջոցներով, խնդրանքով դիմել է Ս․ Գ․-ին, որպեսզի կազմակերպեն վթարի ձևացում, և ինքը ապահովագրական ընկերությունից ստանա փոխհատուցում: Այնուհետև, Ս. Գ․-ն Վ. Գ․-ի հետ նախնական համաձայնության գալուց հետո, խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 23:43-ին զանգահարել է «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ և խեղաթյուրելով իրականությունը, հայտնել է իր վարած ավտոմեքենայով Վ. Գ․-ի վարած ավտոմեքենային երթևեկության ընթացքում խոչընդոտ հանդիսանալու և Վ. Գ-ի կողմից վթարի ենթարկվելու հանգամանքի մասին ու նկարագրել է իրականությանը չհամապատասխանող վթարի մեխանիզմ, որից հետո դեպքի վայր մեկնած ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կազմած արձանագրությամբ ընդունել է իր մեղավորությունը հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման մեջ և ստորագրել այն, ինչի արդյունքում 2018թ. մարտի 23-ին հիշյալ վթարի պատճառով «Շկոդա Ռապիդ» մակնիշի ավտոմեքենային պատճառված գույքային հատուցում ստանալու համար դիմում է ներկայացվել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ: «Շկոդա Ռապիդ» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 1.547.000 ՀՀ դրամ, որի չափով իրականացվել է ապահովագրական հատուցում, իսկ գործող կարգի համաձայն` «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ-ն հիշյալ գումարը փոխանցել է «Սիլ Ինշուրանս » ԱՓԲԸ-ին, որի արդյունքում «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲ ընկերությանը պատճառվել է 1.547.000 ՀՀ դրամի գույքային վնաս: 
Զեղծարարության բացահայտման արդյունքում ապահովագրական ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է և Ս. Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է բացառապես համաներման ակտի կիրառման արդյունքում։

Թարմացվել է՝ 18.10.2019 14:06:51