Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 05.02.2021 Պաշտոն:  Իրավաբանական ծառայության ղեկավար

Աշխատանքի տեսակը:  Լրիվ աշխատանքային դրույք Վայր:  Երևան, ՀՀ Աշխատանքի նկարագիր:  Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է Իրավաբանական ծառայության ղեկավարի, ով պատրաստ է միանալ մեր թիմին. 

  
Պարտականություններ:
- Ծառայության արդյունավետ գործունեության ապահովում, ծառայության աշխատանքների ծրագրավորում, կազմակերպում և ղեկավարում,  ծառայության գործառույթների պատշաճ կատարման ապահովում, -Բյուրոյի իրավական սպասարկման ապահովում,արտադատական կարգով հետադարձ պահանջի իրականացման գործընթացների ղեկավարում           
- Ծառայության աշխատակարգով սահմանված ծառայության գործառույթների իրականացում՝ անձամբ կամ ծառայության աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունների շրջանակներում հանձնարարականներ տալու միջոցով, հանձնարարականների տրամադրման գործընթացում շահերի բախումների կանխարգելման և գործառույթների իրականացման անընդհատության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկում
-Ծառայությանը կամ Բյուրոյի իրավական խնդիրներին վերաբերող խորհրդակցություններին և նիստերին մասնակցություն, Բյուրոյի իրավական ակտերով նախատեսված դեպքերում կամ ըստ անհրաժեշտության` հանձնաժողովների, կոմիտեների և այլ մարմինների աշխատանքներին մասնակցություն
-Ծառայությունում նոր գործառույթների առաջացման կամ փոփոխությունների դեպքում առաջարկությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին` կառուցվածքային փոփոխությունների իրականացման, աշխատատեղերի վերանայման և/կամ վերագնահատման վերաբերյալ -Ծառայության աշխատակիցների աշխատանքի գնահատում, նրանց նկատմամբ համապատասխանաբար խրախուսման կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ուսուցման և վերապատրաստման վերաբերյալ Բյուրոյի գործադիր տնօրենին առաջարկությունների ներկայացում - Բյուրոյի գործադիր տնօրենի հանձնարարությունների կատարում-Բյուրոյի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով իր կամ իր ստորաբաժանման համար սահմանված այլ գործառույթների իրականացում (ապահովում)։   

Գիտելիքներ և փորձ:
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, 
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի է ղեկավար պաշտոնում -Գործող օրենսդրության իմացություն` առնվազն հետևյալ ոլորտներում`   -ապահովագրական գործունեություն (հատկապես ԱՊՊԱ ոլորտում),  ֆինանսական իրավունք,  քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն, ü  աշխատանքային իրավունք,  հարկային իրավունք, ü  վարչական իրավունք:
- Համակարգչային գիտելիքներ մասնավորապես ՝ MS Office, Outlook,Internet,ծրագրերի գերազանց իմացություն,

Այլ հմտություններ: - Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն, - Խնդիրների լուծման կարողություն, թիմային աշխատելու կարողություն - Լարված պայմաններում աշխատելու կարողություն, - Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն   
  
Վարձատրություն/Աշխատավարձ:  Հիմնված փորձի և հմտությունների վրա 
  
Դիմելու ընթացակարգ:  Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել  info@appa.am հասցեին  թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Իրավաբանական ծառայության ղեկավար՛՛ պաշտոնը։ 
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ 
      

Թարմացվել է՝ 05.02.2021 14:03:23