Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 13.09.2021 Պաշտոն:  Պարտքերի հավաքագրման կոորդինատոր

Աշխատանքի տեսակը:  Լրիվ աշխատանքային դրույք 


Վայր:  Երևան, ՀՀ 

Աշխատանքի նկարագիր:  Մեր թիմին միանալու նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է փորձառու մասնագետի, ով պատասխանատու կլինի հատուցումների գծով՝ Բյուրոյի կողմից հետադարձ պահանջների արտադատական կարգավորման և ապահովագրական ընկերությունների միջև անհամաձայնությունների կարգավորման համար։ 

Պարտականություններ
  • Բյուրոյի և պարտապանների միջև արտադատական կարգով համաձայնագրերի կնքման գործընթացի ապահովում, Բյուրոյի և պարտապանների միջև կնքված համաձայնագրերի կատարման նկատմամբ հսկողություն, 
  • Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարված հատուցումների գծով արտադատական կարգով հետադարձ պահանջի իրականացման գործընթացների հսկողություն և համակարգում,  
  • Բյուրոյի անունից իրականացված հատուցումներով պայմանավորված հետադարձ պահանջի ծանուցումների, ինչպես նաև կնքված համաձայնագրերի չկատարման հետևանքների մասին տեղեկացումների՝ սահմանված կարգով ապահովման նկատմամբ հսկողություն, 
  • ԱՊՊԱ ոլորտում իրականացված հատուցումներով պայմանավորված փոխադարձ հաշվարկների գործընթացում ապահովագրական ընկերությունների միջև առաջացած անհամաձայնությունների գծով Բյուրոյի գործառույթների իրականացման կազմակերպում,
  • Առաջարկությունների ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և իր անմիջական ղեկավարին՝ ծառայության գործունեության, ինչպես նաև տարբեր գործընթացների կարգավորումների բարելավումների վերաբերյալ 
  • Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։   

Գիտելիքներ և փորձ: 
  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է իրավաբանի, 
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում․ փորձառությունն  ապահովագրական ոլորտում կդիտվի որպես առավելություն, 
  • ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի գերազանց տիրապետում, 
  •  ԱՊՊԱ ոլորտը կարգավորող գործող օրենսդրության իմացություն, 
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook, 
  • Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն։ 
  Այլ հմտություններ: 
  • Վերլուծական ընդգծված հմտություններ, 
  • Կազմակերպչական ունակություն, թիմային աշխատելու, խնդիրների լուծման կարողություն, 
  • Բարձր նախաձեռնողականություն, 
  • Լարված պայմաններում աշխատելու կարողություն, 
  • Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ, 
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։     

Վարձատրություն/Աշխատավարձ:  Հիմնված փորձի և հմտությունների վրա    

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Սեպտեմբերի 21, 2021 թ․   
  
Դիմումների ընդունման ընթացակարգ:  Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել  info@appa.am հասցեին  «թեմա» դաշտում անպայման նշելով «Պարտքերի հավաքագրման կոորդինատոր» պաշտոնը։   
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։    

Թարմացվել է՝ 13.09.2021 13:34:38