Հարգելի
ավտոսեփականատերեր,
Հաշվի
առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին լուրեր են տարածվում առ այն, թե իբրև սույն
թվականի հոկտեմբերի 1-ից վրացական հաշվառման համարանիշներով մեքենաների գծով ԱՊՊԱ պայմանագիր
չի կնքվելու, հարկ ենք համարում իրազեկել, որ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացում
որևէ փոփոխություն չի կատարվել, և ԱՊՊԱ պայմանագրերը նույն կերպ շարունակելու են կնքվել
բոլոր՝ ներառյալ վրացական համարանիշներով մեքենաների համար։