Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ն (այսուհետ՝ Բյուրո) հայտարարում է մրցույթ 23.11.2022

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ (այսուհետ՝ Բյուրո) հայտարարում է մրցույթ 2022թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.


1.Լինի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) անդամ:

2.Աուդիտորական   կազմակերպությունը պետք է ունենա բանկում կամ ապահովագրական ընկերությունում (այսուհետ՝ Ֆինանասական կազմակերպություն) աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական  ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա։

3.Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է լինի Մասնագիտացված կառույցի անդամ, ունենա Ֆինանսական կազմակերպության  աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 Ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ)։

4.Աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորում (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ)։

5.Աուդիտորական կազմակերպության աուդիտորական խմբում պետք է ընդգրկված լինի համապատասխան գիտելիքներ և համապատասխան որակավորում ունեցող ակտուար, որը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ակտուարական ոլորտում: Ընդ որում, ակտուարի համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը (օրինակ՝ Սի-Ի-Ար-Էյ, Էֆ-Այ-Էյ, Էֆ-Այ-Էյ-Էյ, Էս-Էյ-Օ, Սի-Էյ-Էս) հավաստող համապատասխան փաստաթուղթը։

6.Աուդիտորական կազմակերպությունը Բյուրոյի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու Բյուրոյի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:

 

Աուդիտի իրականացման ավարտը `15.03.2023թ

Հաշվետվության տրամադրման ամսաթիվը` 31.03.2023թ

Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.

- 2022թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:

- 2022թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարության» փաստաթղթի ներկայացումը:

Մրցութի հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված (էլեկտրոնային տարբերակի դեպքում՝ պաշտպանված գաղտնաբառով) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում` ՀՀ, ք. Երևան,Հանրապետության 22, տարածք 2  հասցեով:

 

Մրցութային հայտերը պետք է ներառեն`

·      Ընկերության աուդիտորական փորձը, հատկապես` ապահովագրական կամ բանկային համակարգում փորձը հիմնավորող տեղեկատվությունը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները,

·        Աուդիտի արժեքը` ներառյալ հարկերը:

 

Մրցույթում հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած անկախ աուդիտորական կազմակերպությունը:

Առաջարկները ձևավորելու նպատակով Բյուրոյի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (011) 551755 (115) հեռախոսահամարով` գլխավոր հաշվապահ Մարիամ Բդեյանին:

 

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ

Թարմացվել է՝ 23.11.2022 15:51:10