Շնորհավոր ապահովագրողի օր 19.11.2024
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ջերմորեն շնորհավորում է ապահովագրության ոլորտի բոլոր մասնագետներին իրենց մասնագիտական տոնի՝ Ապահովագրողի օրվա կապակցությամբ։
Ձեր նվիրվածությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումն անփոխարինելի են ապահովագրական համակարգի զարգացման և կայունության ապահովման գործում։ Ձեր ջանքերը նպաստում են ոչ միայն ոլորտի առաջընթացին, այլև վստահության և անվտանգության ամրապնդմանը։
Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, նորարարական գաղափարներ և մեծ հաջողություններ ու թո՛ղ Ձեր աշխատանքը պարգևի իրական գոհունակություն և լիարժեքություն ոլորտին։
Հարգանքով՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո