Կանոնների փոփոխության ներդրման մասին 16.05.2025
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 30-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 30/01/2025թ-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 26/03/2025թ-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները։
Կանոններում կատարված փոփոխություններով լրացուցիչ փորձաքննության դիմելու ժամկետը 2 աշխատանքային օրվանից երկարաձգվել է մինչև օրենքով սահմանված 5 աշխատանքային օրը։ Կատարված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ սպառողները չէին հասցնում օգտվել լրացուցիչ փորձաքննության դիմելու հնարավորությունից՝ կարճ ժամկետներով պայմանավորված։ Արդյունքում ստիպված էին լինում վճարում կատարել՝ կրկնակի փորձաքննության միջոցով իրենց բողոքարկման իրավունքն իրացնելու համար։ Մյուս կողմից ԴՍԱ-ն հնարավորություն չէր ունենում հիմնավոր բողոք ներկայացրած սպառողի բողոքը բավարարել լրացուցիչ փորձաքննության շրջանակներում:
Տեղեկացնում ենք, որ Կանոնների փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։