Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն հայտարարում է Աշխատակազմի ղեկավար, քարտուղար պաշտոնի թափուր աշխատատեղի մրցույթ։ 03.07.2025
Պաշտոնը։ Աշխատակազմի ղեկավար – քարտուղար
Աշխատանքի տեսակը: Լրիվ աշխատանքային դրույք
Վայր: Երևան,
Աշխատանքի նկարագիր: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և պատասխանատու մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ որպես Աշխատակազմի ղեկավար-քարտուղար։ Այս դերը պահանջում է բարձր կազմակերպչական հմտություններ ունեցող ղեկավարի, ով կարող է համակարգել գործընթացները, իրականացնել ներկայացուցչական, վարչական և կորդինացիոն գործառույթներ, կառուցել ամուր կապեր աշխատակիցների հետ և ապահովել ընկերության փաստաթղթաշրջանառության արդյունավետ վարումը։
Պարտականություններ
- Ապահովել Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի և Խորհրդի գործունեությունը՝ գործող օրենսդրության, Բյուրոյի կանոնադրության և ներքին իրավական ակտերին համապատասխան։ Համապատասխան որոշումների (ժամկետների) իրականացման նկատմամբ հսկողության իրականացում և ներկայացում կառավարման մարմիններին, այդ որոշումներով տրված հանձնարարականների ռեեստրի վարումը,
- Կոորդինացնել Բյուրոյի հանձնաժողովների, կոմիտեների աշխատանքների կազմակերպումը, Բյուրոյի կոլեգիալ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
- Վարել և թարմացնել Բյուրոյի ղեկավարների, կոլեգիալ մարմինների և աշխատակազմի ռեեստրերը, հետևել ժամկետներին։
- Իրականացնել փաստաթղթերի՝ այդ թվում էլեկտրոնային շրջանառության վարումը, պահպանման, արխիվացման և ոչնչացման վերահսկողությունը։
- Իրականացնել կադրային գործընթացների կազմակերպում՝ ներառյալ աշխատանքի ընդունում, ազատում, արձակուրդների կառավարում, աշխատաժամանակի հաշվառում և փաստաթղթաշրջանառություն։
- Համակարգել նոր աշխատակիցների ինտեգրման, ներքին կարգերի ծանոթացման և վերապատրաստման գործընթացները։
- Կազմակերպել Բյուրոյի միջոցառումները, մամլո ասուլիսները, հանրային կապերը և ԶԼՄ-ների հետ հանդիպումները։
- Տրամադրել տեղեկատվություն, մեկնաբանություններ և տեղեկանքներ՝ ըստ իրավասության։
- Կատարել գործադիր տնօրենի հանձնարարությունները և ապահովել գործառույթների պատշաճ կատարումը։
Պատասխանատվություն․
- Ապահովել բարձր կատարողական և աշխատանքային կարգապահություն,
- Կատարել Բյուրոյի իրավական ակտերով, կանոնադրությամբ և գործադիր տնօրենի հանձնարարականներով նախատեսված գործառույթները,
- Պահպանել Բյուրոյի գործունեության ընթացքում հայտնի դարձած գաղտնի տեղեկատվության անվտանգությունն և օգտագործումը միայն աշխատանքային նպատակներով։
Հմտություններ և կարողություններ․
- Բարձր կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- Իրավաբանական և պաշտոնական փաստաթղթերի մշակման հմտություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի էթիկա,
- Անվրեպություն, ճշգրտություն և պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
Կրթությունը – Բարձրագույն
Աշխատանքային փորձ - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի է ղեկավար պաշտոնում
Վարձատրություն – մրցակցային՝ հիմնված է փորձի և հմտությունների վրա
Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ 31․07․2025
Դիմումների ընդունման ընթացակարգ:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել hr@appa.am հասցեին՝ «թեմա» դաշտում անպայման նշելով «Աշխատակազմի ղեկավար - քարտուղար մասնագետ» պաշտոնը։