Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 16.10.2025

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, լինելով ավտոապահովագրության համակարգի զարգացման և կայունության ապահովման առանցքային կառույց, իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ներքին աուդիտորի, ով պատրաստ է ստանձնել պատասխանատու և ռազմավարական դեր:

 

Հիմնական գործառույթներ


·    Բյուրոյի ներքին ռիսկերի գնահատում` մասնավորապես Բյուրոյի ընթացիկ գործունեության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, կառուցվածքային ստորաբաժանումների և կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չմտնող աշխատակիցների կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և Բյուրոյի ներքին իրավական ակտերի հետ համապատասխանության ստուգման, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև Բյուրոյի ներքին հսկողության համակարգն ապահովող ընթացակարգերն ստուգելու և գնահատելու միջոցով

·      Բյուրոյի ներքին աուդիտորի տարեկան ծրագրի ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և Խորհրդին

·    Բյուրոյի տարեկան ծրագրում նախատեսված և այլ հարցերի վերաբերյալ եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և Խորհրդին, սեփական նախաձեռնությամբ աուդիտի տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների և դիտարկումների իրականացում

·      Բյուրոյի համար հավելյալ արժեքի ստեղծմանն ու Բյուրոյի բնականոն գործառնությունների կատարելագործմանն ուղղված անկախ և օբյեկտիվ խորհրդատվության տրամադրում Բյուրոյի գործադիր տնօրենին և Խորհրդին

·      Բյուրոյի խորհրդի հանձնարարությամբ և գործադիր տնօրենի առաջարկությամբ այլ ուսումնասիրությունների իրականացում, տարեկան ծրագրով uահմանված uտուգումների և դիտարկումների արդյունքների և սեփական նախաձեռնությամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ Բյուրոյի խորհրդին (պատճենը` գործադիր տնօրենին) հերթական և հրատապ հաշվետվությունների ներկայացում` ստորաբաժանումների ղեկավարության հետ տվյալ նյութերի քննարկում իրականացնելու համար

·      Օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն առնվազն եռամսյակը մեկ սահմանված կարգի հաշվետվության ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և խորհրդին, ըստ անհրաժեշտության մասնակցություն Բյուրոյի խորհրդին կից ստեղծված հանձնաժողովների աշխատանքներին

·      Օրենքով և Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում

 

Անհրաժեշտ հմտություններ


·      Բարձրագույն կրթություն

·      Առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ աուդիտի և/կամ վերահսկողության ոլորտներում։

·      Օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության ներքին աուդիտորի ղեկավարի համար սահմանված մասնագիտական համապատասխանություն, որակավորում և Հայաստանի Հանարպետության կենտրոնական բանկում գրանցում:

·      Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերեն և անգլերեն բավարար իմացություն։

·      Համակարգչային ծրագրերի իմացություն՝   Microsoft Office-ի, Outlook և Mulberry համակարգի գերազանց իմացություն


Անհրաժեշտ գործարար որակներ


·      մարդկանց հետ աշխատելու կարողություն

·      գործընթացներ աուդիտի ենթարկելու հմտություններ

·      թիմային աշխատելու հմտություններ

·      հաղորդակցվելու հմտություններ

·      ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

·      գաղտնապահություն

·      օբյեկտիվության և անաչառության ընդգծված հատկություններ


Մենք առաջարկում ենք


·      Աշխատանք կայուն և հեղինակավոր կառույցում

·      Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն

·      Աջակցող և գործընկերային միջավայր


Պահանջվող թեկնածուի մակարդակը


Ավագ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@appa.am  էլ հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով «Ներքին աուդիտոր»։

 

Թարմացվել է՝ 17.10.2025 12:13:54