Կանոնների գրանցում
24.05.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 23-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 նոր կանոնների հաստատումը, ինչպես նաև «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ կմտնեն «Տրանսպորտային միջոցների միասնական պատուհան» համակարգում դրանցից բխող համապատասխան տեխնիկական հնարավորություններն ապահովվելու օրվան հաջորդող օրվանից (ինչի մասին Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում նախապես կհրապարակվի հայտարարություն), ինչպես նաև «Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 կանոններում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահից։