• հստակեցվել է Բյուրոյի կանոններով սահմանված ձևերից տարբերվող դիմումների ստացման դեպքում դիմումն ստացած անձի գործողությունները,
• հստակեցվել են ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշմանը կցվող նյութերը,
• վերանայվել է տուժողի աշխատունակության կորստի ժամանակահատվածում ընդգրկված օրերի համար միջին աշխատավարձի հաշվարկման կարգը,
• վերանայվել է փորձագետի կողմից եզրակացություն տալու անհնարինության տրամադրման կարգը՝ սահմանելով դրա հետ կապված որոշակի ապացուցողական բազա հավաքագրելու պարտավորություն,
• հստակեցվել են Բյուրոյի կանոններով նախատեսված գործընթացների ժամկետների կետանցման դեպքում տուգանքների հաշվարկման, ինչպես նաև պահանջի ներկայացման հնարավորությունները,
• ԱՊՊԱ ծածկույթի մեջ չմտնող դեպքերի համար սահմանվել է հատուցման գործընթացի իրականացման արագացված գործընթաց, որի դեպքում ԴՍԱ-ի կողմից, առանց Բյուրոյի կանոններով նախատեսված գործընթացների իրականացման, կայացվում է հատուցման դիմումը մերժելու մասին որոշում,
• հստակեցվել է «ապամոնտաժում» հասկացությունը, ինչպես նաև վնասված գույքի զննության ընթացքում իրականացվող դետալների քանդման-հավաքման աշխատանքների արժեքը (առկայության դեպքում) ներառվել է վնասի գնահատման եզրակացության մեջ,
• սահմանվել է, որ ապահովադրին տրված մալուսը ենթակա է չեղարկման, եթե վերջինն ապահովագրական ընկերության կողմից հետադարձ պահանջի իրավունքի կիրառման ժամանակ նրան է վերադարձրել ինչպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից վճարված հատուցումը, այնպես էլ տվյալ պատահարի հետևանքով ապահովագրական ընկերության կողմից իրականացված այլ ծախսերը։