Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 19.09.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 17-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հոկտեմբերի 3-ից։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝ 

1. Տարանջատվել են ԱՊՊԱ պատահարի տեղի ունենալուց հետո պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների գծով ՊԿԱ-ներին պատահարի մասին հայտնելու ժամկետները՝ կախված պատահարի արդյունքում առաջացած վնասներից տեսակից։ Մասնավորապես՝ պատահարի հետևանքով պատահարում ներգրավված որևէ անձի մահվան դեպքում որպես այդպիսի ժամկետ սահմանվել է պատահարի պահից 30 օրը, ներգրավված որևէ անձի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում՝ պատահարի պահից 3 օրը՝ պայմանով, որ տվյալ պատահարի հետևանքով առողջությանը վնաս պատճառված անձը պատահարից պահից 3 ժամվա ընթացքում տվյալ պատահարի հետևանքով ստացված վնասվածքների հետ կապված դիմել է բժշկական հաստատություն, իսկ բոլոր այլ դեպքերում՝ 40 րոպեն։ Հիշեցնենք, որ ներկայիս կարգավորումներով վերը նշված բոլոր 3 խումբ դեպքերի համար սահմանված է եղել 40 րոպե տեղեկացման ժամկետը։ 
2. Փորձաքննություն (նախնական զննություն) կատարելու վերաբերյալ պատվերի ձևում ավելացվել է պատվիրատուի կողմից փորձագետին ուղղված նախազգուշացման տեքստ՝ առ այն, որ պատվերի շրջանակներում փորձաքննության իրականացման առնչությամբ կեղծ տեղեկություններ ներկայացնելու կամ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք իրականացնելու դեպքում փորձագետը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Համապատասխանաբար պատահարի առաջացման պատճառների և վնասների գնահատման փորձաքննությունների եզրակացությունների ձևերում նույնպես ավելացվել է հայտարարության տեքստ՝ առ այն, որ փորձագետը նախազգուշացված է, որ փորձագիտական եզրակացության շրջանակներում փորձաքննության իրականացման առնչությամբ կեղծ տեղեկություններ ներկայացնելու կամ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք իրականացնելու դեպքում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: 
Կանոնների ինկորպորացված տարբերակներն դրանց ուժի մեջ մտնելու պահին տեղադրվելու են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 19.09.2019 17:28:51