Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 20.09.2019 Տեղեկացնում ենք, որ համապատասխան տեխնիկական լուծումների ապահովմամբ պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 30-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների Հավելված 2.1-ով սահմանված կարգով ԱՊՊԱ վկայագրում ապահովադրին պատկանող բանկային հաշվեհամարի նշման պարագայում բանկի անվանման և «Ապահովադրին պատկանող բանկային հաշվեհամար» բառերի պարտադիր լրացման վերաբերյալ դրույթները։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումներն ընդգծված են։ Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 20.09.2019 17:16:03