Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 28.10.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 25-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 25-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումն ընդգծված է։ Կանոնների փոփոխությամբ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների և վերանորոգող կազմակերպությունների միջև կնքվող ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման պայմանագրերի տիպային օրինակում վերանորոգող կազմակերպությունների մասով ավելացվել է պարտավորություն ապահովագրական ընկերություններին տրամադրել և առաջին իսկ փոփոխության դեպքում թարմացնել յուրաքանչյուր տեսակի վնասի գծով վերանորոգման աշխատանքների գնացուցակը (մարդ/ժամ ստանդարտով) և այդ գների գործողության (հասանելի լինելու) ժամկետները, ինչպես նաև պայմանագրի շրջանակներում պատվեր ստանալիս պարտադիր հիմնվել բացառապես այդ գնացուցակի վրա։ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 28.10.2019 18:08:04