Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 01.11.2019 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին Բյուրոյի խորհրդի թիվ 36-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին: Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունները և լրացումները ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները`

 1. Փոփոխություններ են կատարվել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում գույքին պատճառված վնասների գնահատման մեթոդաբանությունում։ Մասնավորապես վնասի չափի հաշվարկում բաղադրիչի (դետալի) ձեռքբերման արժեքի, ինչպես նաև վերանորոգման հետ կապված աշխատանքների արժեքի որոշման համար շուկայական միջինացված արժեքների եղանակով որոշման սկզբունքից անցում է կատարվել մեկ և հստակ աղբյուրի հիման վրա գնահատում իրականացնելու սկզբունքին։ Այսինքն գնահատման հաշվետվություններում փորձագետները պարտավոր են նշել պահեստամասի (դետալի, բաղադրիչի) ձեռքբերման մեկ հստակ և կայուն աղբյուր՝ համապատասխան տվյալներով (կոնտակտներով), որը պետք է հասանելի լինի հատուցում ստացող անձի համար ապահովագրական հատուցում վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասն օրերի ընթացքում։ 
2. Սահմանվել է, որ եթե վնասների գնահատման փորձաքննության եզրակացությունում նշված է, որ վնասված բաղադրիչը (դետալը) ենթակա է փոխարինման, իսկ դրա մատակարարը (ապահովողը) տվյալ եզրակացությամբ վերանորոգում իրականացնող անձը չէ, ապա այդ բաղադրիչների (դետալների) մասով ապահովագրական հատուցումն ենթակա է վճարման միայն դրամական եղանակով: 
3. Սահմանվել է, որ ապահովագրական հատուցումը կարգավորող ապահովագրական ընկերությունը պարտավոր է կանոններով նկարագրված ժամկետում և եղանակներից որևէ մեկով վնասված բաղադրիչների (դետալների) վերանորոգման և տեղադրման հետ կապված աշխատանքների արժեքները հասանելի դարձնել փորձաքննություն իրականացնելու պատվեր ստացած փորձագետի համար։ 
4. Սահմանվել է փորձաքննության պատվերին կից պատվիրատուի կողմից այլ օբյեկտիվ տվյալներ և/կամ ապացույցներ փորձագետին փոխանցելու հնարավորություն, որոնք կարող ենք օգտակար լինել փորձագետի համար տեղի ունեցած վթարում հնարավորինս ճշգրիտ մեղավորություն որոշելու համար։ 
5. Սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից բացի ցանկացած այլ երկրում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի գծով կնքված ԱՊՊԱ պայմանագրում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման երկրի տարբերանշանը նշելու պահանջ։ Կանոնների ինկորպորացված տարբերակը դրա ուժի մեջ մտնելու պահին կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 01.11.2019 17:19:02