Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնադրության փոփոխություն 18.12.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 4-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ըն-դունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ին։ Կանոնադրությունում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է Բյուրոյի անդամավճարների նվազեցմանը, համաձայն որի Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին վճարվող պարբերական անդամավճարների դրույքաչափը 2020 թվականնի հունվարի մեկից սկսված նվազեցվել է 0,35 տոկոսային կետով՝ ներկայիս 1,35 %-ի փոխարեն սահմանելով 1%։

Թարմացվել է՝ 18.12.2019 11:42:39