Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 21.02.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի Խորհրդի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված և ԿԲ կողմից սույն թվականի փետրվարի 7-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակում նախատեսված փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի մարտի 2-ին ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 7-ով սահմանված փորձաքննության մեթոդաբանությանը վերաբերող որոշակի դրույթներ։ 

Կատարված փոփոխություններով մասնավորապես վերանայվել են պատահարի առաջացման փորձաքննության մեթոդաբանությանը և իրականացման կարգին վերաբերող որոշ կարգավորումներ, որոնցից հարկ ենք համարում առանձնացնել հետևյալները․ 
- Կանոնակարգվել է ելակետային տվյալներում առկա թերությունների շտկման գործընթացը,
- Արգելվել է պատահարի առաջացման պատճառների փորձագիտական եզրակացություններում պատահարի առաջացման ոչ հստակ (վթարի մեխանիզմի մի քանի տարբերակներով) եզրահանգումների ներկայացումը՝ փորձագետների վրա պարտավորություն դնելով բոլոր դեպքերում՝ ներառյալ ուսումնասիրման ընթացքում առաջ քաշված հնարավոր տարբերակների բացառման միջոցով, տրամադրել վթարի առաջացման առավել հավանական մեկ հստակ մեխանիզմ։ 
- Հստակեցվել է փորձագետին ներկայացվող մեթոդաբանական այն պահանջը, որի համաձայն՝ պատահարում ներգրավված բոլոր վարորդները չեն կարող միաժամանակ ճանաչվել անմեղ, ինչը կհանգեցներ պատահարի հետևանքով առաջացած բոլոր վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու դիմումների մերժմանը։ 
- Հստակեցվել է, որ փորձագետները մշտապես պետք է անդրադառնան վարորդի կողմից վթարը կանխելու տեխնիկական հնարավորությանը և այդ հիմքով առաջացած անմեղությունը կամ մեղավորության նվազեցումը հաշվի չառնեն միայն այն դեպքերում, երբ պատահարում այլ անձի մեղավորություն առկա չէ։ 
- Փորձագետի վրա դրվել է պարտավորություն բոլոր պատահարների գծով իր կողմից օգտագործվող ծրագրով ստանալ վթարին նախորդող պահին պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների արագությունները (առնվազն՝ «տվյալ վայրում վարել է թույլատրելի արագությամբ» կամ «ոչ թույլատրելի արագությամբ» ձևակերպումներով), 
- Վերանայվել է Բյուրոյի կազմում գործող պատճառների փորձագետների կոմիտեի ձևավորման կարգը՝ դրանում ներառելով բոլոր փորձագիտական կազմակերպություններից հավասար թվով (երկու) փորձագետներ։  
Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն և լրացումներն ընդգծված են։ 
Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 21.02.2020 18:12:34