Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 23.05.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 22-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Կատարված փոփոխություններով մասնավորապես՝ 
  RL 1-003 կանոններում սահմանվել է, որ Ապահովագրողի (Բյուրոյի) կողմից պատահարի առաջացման պատճառների փորձաքննության գծով պատվեր չի կարող տրվել իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետին, եթե տվյալ պատվերի տրամադրմամբ պատվերի ներկայացմանը նախորդող երեսուն օրվա ընթացքում տվյալ Ապահովագրողի (Բյուրոյի) կողմից տվյալ իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետին ներկայացված պատվերների քանակը կգերազանցի նույն ժամանակահատվածում իր կողմից նշանակված պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունների պատվերների ընդհանուր քանակի 35 տոկոսը։ Նշված սահմանափակումը նպատակ ունի նվազեցնել կենտրոնացումները և դրանից բխող բացասական ռիսկերը: 
  RL 1-005 կանոնների «Ավտոտրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ» ԱՊՊԱ 01 տեղեկանքից հանվել է ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի ավարտի մասին տեղեկատվությունը։ 
 Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։    

Թարմացվել է՝ 23.05.2020 12:45:12