Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 22.07.2020 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի Խորհրդի կողմից սույն թվականի հունիսի 8-ի թիվ 21-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հուլիսի 17-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունը և լրացումը։ 

Կանոններում իրականացված փոփոխությամբ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամից բարձրացվել է մինչև 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ Երևան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։ Կատարված փոփոխությունը միտված է նվազեցնել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքով խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնմամբ։ 
Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունն և լրացումն ընդգծված են։ Կանոնների համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխությամբ ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 22.07.2020 18:33:06