Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 14.04.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 24-ին, տեխնիկական հնարավորու-թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 43-րդ կետով սահմանված կարգավորումը՝ կապված այն դեպքերի հետ, երբ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին ԱՄՄՊ համակարգում առկա լինեն տեխնիկական խոչընդոտներ ինտեգրված այլ համապատասխան տեղեկատվական համակարգերում առկա արդիական տվյալների ստացման համար: Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 14.04.2021 16:05:31