Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 27.01.2022  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 25-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնցով նախատեսված փոփոխությունների մի մասը գործողության մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 7-ին, իսկ մնացածը՝ դրանց կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները ԱՄՄՊ համակարգում ներդրվելուց հետո, որի մասին նախապես Բյուրոյի պաշտոնական կայքում լրացուցիչ հայտարարություն կտրվի։ Սույն թվականի փետրվարի 7-ից ներդրվող փոփոխություններն արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ գործող տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` 

 1. Սահմանվել է, որ գույքին պատճառված վնասների փորձաքննության ժամանակ փորձագետի կողմից պետք կազմվի արձանագրություն՝ բացահայտված բոլոր վնասված դետալների վերաբերյալ՝ նշելով դրանց չափը և խորությունը՝ հետագայում դրանք վնասի գնահատման ստուգիչ փորձաքննության կոմիտեին տրամադրելու նպատակով։ 
 2. Ինքնաշխատ ներկայացված դիմումների գծով հաճախ են հանդիպում դեպքեր, երբ դիմումը ներկայացված լինելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը թերի են, ուստի Կանոններով սահմանվել է ինքնաշխատ ներկայացված դիմումների գծով թերի փաստաթղթեր պահանջելու հնարավորություն։ 
 3. Փոփոխվել է ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությունը, որի մանրամասների վերաբերյալ Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է հայտարարություն։ 
 4. Հատուցման գործընթացի արագ կազմակերպման նպատակով, սահմանվել է, որ տուժողի մահվան հետ կապված հատուցում ստանալու համար դատաբժշկական փորձաքննության ակտ կարող է չներկայացվել, եթե այդ դատական ակտով հաստատվում է այն փաստը, որ մահը վրա է հասել տվյալ պատահարի հետևանքով, և առկա չեն տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված հատուցման ենթակա ծախսեր։ 
 5. Սահմանվել է 2022թ-ի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկը, որով վերահաստատվել Է 2021 թվականի համար սահմանված ցանկը։ 
6. Կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ։ 
 Կանոնների՝ համապատասխան փոփոխություններով ինկորպորացված տարբերակն այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահին կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 27.01.2022 15:48:56