Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Մասնագիտական փորձի փոխանակում՝ Հայաստանի և Էստոնիայի ավտոապահովագրական կառույցների միջև 31.10.2025

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և Էստոնիայի Ավտոապահովագրության Հիմնադրամը հեռահար ձևաչափով անցկացրել են աշխատանքային հանդիպում՝ փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց համակարգերի հիմնական առանձնահատկությունները՝ անդրադառնալով ապահովագրական գործընթացների ավտոմատացմանը, տվյալների փոխանակման մեխանիզմներին և վնասների գնահատման ու հաշվառման միասնական մոտեցումներին։

Էստոնիայի գործընկերները կիսվել են իրենց թվային զարգացման փորձով՝ ներկայացնելով հարթակներ և գործիքներ, որոնք կիրառվում են վնասների կարգավորման և վերլուծության ավտոմատացման համար։

Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև մտքեր են փոխանակել ճանապարհային անվտանգության և ապահովագրական պատահարների հաճախականության նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շուրջ։ Քննարկվել է պատահարների քարտեզագրման և հանրության համար դրա հասանելիության ապահովման փորձը՝ որպես կանխարգելիչ միջոցառումների իրականացմոն կարևոր գործիք։

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին առաջադեմ փորձով կիսվելու համար և կարևորել նման համագործակցությունները՝ որպես եվրոպական փորձն ուսումնասիրելու և Հայաստոնում տեղայնացնելու հնարավորություն։

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի նախաձեռնողական մոտեցումը և ձգտումը՝ եվրոպական լավագույն փորձը համահունչ դարձնելու տեղական իրականությանը, հստակ օրինակ են արդյունավետ և նպատակային համագործակցության։ Նման ձևաչափի գործընկերությունը կարևոր է ոլորտի համընդհանուր զարգացման համար», - իր հերթին նշել է Էստոնիայի Ավտոապահովագրության Հիմնադրամի Գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Պիրսալլուն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ փորձի փոխանակման ծրագրերի և մասնագիտական խորհրդատվությունների շրջանակում։

Թարմացվել է՝ 31.10.2025 16:41:31