Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 29.10.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 21-ին գրանցվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից հաստատված` «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոնները (այսուհետ՝ Կանոններ)։ Կանոնների նոր խմբագրության հաստատումը պայմանավորված է Կանոնների շարադրանքի և դրա հիման վրա հաշվարկների իրականացման գործընթացի պարզեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես․

 • Հստակեցվել են յուրաքանչյուր անձի համար հաշվարկվող երկու Բոնուս-Մալուս դասերի գաղափարը. առանձնացվել են
  որպես լիազորված տիրապետող Բոնուս-Մալուս դաս և
  որպես ապահովադիր Բոնուս-Մալուս դաս հասկացությունները, 
• Բոնուս-Մալուս դասերի անցման կանոնները նկարագրվել է պարզ բանաձևի տեսքով, 
• Պարզեցվել է որպես ապահովադիր Բոնուս-Մալուս դասի հաշվարկի նկարագրությունը: 
Կանոնների նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում սույն թվականի նոյեմբերի 8-ին:

Թարմացվել է՝ 11.11.2014 16:27:51