Կրկնակի փորձաքննությունների նոր պայմանները 01.03.2016 Հարգելի քաղաքացիներ,
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ Բյուրոյի կողմից հաստատված նոր կանոնների պահանջների շրջանակներում թարմացվել են Բյուրոյի և Բյուրոյի հետ համագործակցող փորձագիտական կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունները: Արդյունքում համապատասխանաբար կրճատվել են կրկնակի փորձաքննությունների ժամկետները և մի շարք դեպքերում նվազեցվել կրկնակի փորձաքննության վճարները: Այսուհետ ինքնուրույն գրանցվող պատահարներով (մինչև 50.000 դրամ գույքային պահանջներով պատահարներ) կրկնակի փորձաքննության վճարը կկազմի 5.000 դրամ, իսկ փորձաքննությունը կիրականացվի առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնակի փորձաքննությունների իրականացման նոր կարգին ու ժամկետներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: