Թափուր աշխատատեղի մրցույթ 25.02.2022 Թափուր աշխատատեղի մրցույթ
Պաշտոն: Զանգերի կենտրոնի և հանրային կապերի պատասխանատու
Աշխատանքի տեսակը: Լրիվ աշխատանքային դրույք
Վայր: Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագիր: Մեր թիմին միանալու նպատակով փնտրում ենք հաղորդակցման ընդգծված հմտություններ ունեցող աշխատակցի, ով պատասխանատու կլինի սպառողների կողմից հեռախոսազանգերի հետ կապված համապատասխան խորհրդատվության ապահովմամբ, ինչպես նաև Բյուրոյի ինտերնետային կայքի վարում։
Պարտականություններ:
- Բյուրո ուղղված հեռախոսազանգերի միջոցով ԱՊՊԱ ոլորտի սպառողների խորհրդատվության ապահովում,
- Բյուրոյի ինտերնետային կայքի և տարբեր սոցիալական ցանցերում Բյուրոյի էջի վարում, ցանկացած հնարավոր էլեկտրոնային հարթակների մոնիթորինգի միջոցով ԱՊՊԱ ոլորտի և Բյուրոյի հետ հետ կապված տարբեր խնդիրների վերհանում և Բյուրոյի գործադիր տնօրենի ներկայացում,
- Բյուրոյի և ԱՊՊԱ ոլորտի հանրային իրազեկման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների առաջարկում, կազմակերպում, համապատասխան ռազմավարությունների մշակում,
- Առաջարկությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ զանգերի կենտրոնի, ինչպես նաև տարբեր գործընթացների կարգավորումների բարելավումների վերաբերյալ,
- Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։
Գիտելիքներ և փորձ:
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիոլոգի,
- Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտում,
- ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի տիրապետում,
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook,
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն։
Այլ հմտություններ
- Կազմակերպչական ունակություն, թիմային աշխատելու, խնդիրների լուծման կարողություն,
- Բարձր նախաձեռնողականություն,
- Լարված պայմաններում աշխատելու կարողություն,
- Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա
Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Մարտի 10, 2022 թ․
Դիմումների ընդունման ընթացակարգ: Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին «թեմա» դաշտում անպայման նշելով «Զարգերի կենտրոնի պատասխանատու» պաշտոնը։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։