Կանոնների գրանցում
21.04.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի կողմից սույն թվականի ապրիլի 20-ին գրանցվել և սույն
թվականի մայիսի 1-ին գործողության մեջ են մտնում՝
1. նոր խմբագրությամբ «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոնները,
2. ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց
միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի
նկատմամբ պահանջների» RL 1-011 կանոններում տեղի ունեցած փոփոխությունը:
Վերոհիշյալ կանոնների գործողությամբ պայմանավորված դադարել են հետևյալ կանոնների
գործողությունը՝
Վերոհիշյալ փոփոխություններով հիմնականում բարելավվել
և պարզեցվել են ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը:
Հ/Հ | Կանոնների անվանումը | Գործողության դադարելու ամսաթիվը |
1 | «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000 կանոններ | 01.07.2016թ |
2 | «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգը» RL 1-002 կանոններ | 01.05.2016թ |
3 | «ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի վճարման կարգի նկատմամբ սահմանափակումների» RL 1-005 կանոններ | 01.05.2016թ |
4 | «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական գործակալներին վճարվող միջնորդավճարների առավելագույն չափը» RL 1-006 կանոններ | 01.05.2016թ |
5 | «ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» RL 1-007 կանոններ | 01.05.2016թ |
6 | «ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարի չափը» RL 1-008 կանոններ | 01.05.2016թ |
7 | «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» RL 1-009 կանոններ | 01.07.2016թ |
8 | «ԱՊՊԱ պայմանագրի կնքման և փոփոխման գործընթացի նկատմամբ պահանջների» RL 1-010 կանոններ | 01.05.2016թ Բացառությամբ 1.1-րդ կետի, հավելված 2-ի և 3-ի, որոնց գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ տրանսպորտային միջոցների հաշվառման և վերահաշվառման գործընթացում ԱՊՊԱ պայմանագրի առկայության ստուգման պարտականությունը կտեղափոխվի «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի զննության կայանից փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ |
9 | «ԱՊՊԱ պայմանագիրը լրացնելիս և ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրավճարի չափի հաշվարկում ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու համար հիմք ընդունվող ինտերնետային կայքի ցանկը» RL 1-012 կանոններ | 01.05.2016թ |
10 | «2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL 1-040 կանոններ | 01.07.2016թ |