Կանոնների փոփոխության ներդրման մասին 29.09.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին, տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում իրականացված փոփոխությունները և լրացումը։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։
Կանոններով սահմանվել է, որ ԴՍԱ-ի և ՀՊԱ-ի փոխադարձ համայնության առկայության պայմաններում փոխհաշվարկի հետ կապված պահանջի ճշգրտում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ընթացքում նշանակված պատահարի առաջացման պատճառների փորձաքննության արդյունքներով փոփոխվել է տվյալ պատահարում մեղավոր անձանց շրջանակը կամ նրանց մեղավորության աստիճանը, որի հիմքով կողմերը հաշտվել են՝ կնքելով հաշտության համաձայնություն։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։