Հարգելի քաղաքացիներ,
Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը (նրա
իրավահաջորդը) ապահովագրական պատահարից
հետո եռամսյա ժամկետում դիմում է հետևյալ Ապահովագրողին՝ լրացնելով համապատասխան
դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը`
1. Տեղի ունեցած պատահարի պահին ապահովադիր հանդիսացող տուժողը դիմում է
պատահարի պահին իր հետ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցած ապահովագրական ընկերությանը
(մեկից ավելի այդպիսի ընկերության առկայության դեպքում՝ այն ընկերությանը, որի հետ
պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցը ներգրավված է եղել պատահարում, իսկ
այդպիսի ավտոտրանսպորտային միջոցի բացակայության դեպքում (պատահարում ներգրավված
ավտոտրանսպորտային միջոցի գծով պատահարի պահին ԱՊՊԱ պայմանագիր չի գործել կամ
տուժողի ավտոտրանսպորտային միջոցն ընդհանրապես ներգրավված չի եղել պատահարում (նա
եղել է հետիոտն, այլ ավտոտրանսպորտային միջոցի ուղևոր և այլն)՝ տուժողի
նախընտրությամբ դրանցից ցանկացածին:
2. Տեղի ունեցած պատահարի պահին ապահովադիր չհանդիսացող՝ պատահարում
ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որևէ մեկի վարորդ տուժողները դիմում են
տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր
կնքած ապահովագրական ընկերությանը, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ
պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին
գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից ցանկացածին՝
տուժողի նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ տուժողի
նախընտրությամբ այլ ցանկացած ապահովագրական ընկերության։
3. Տեղի ունեցած պատահարի պահին ապահովադիր և վարորդ չհանդիսացող տուժողները
(ուղևոր, հետիոտն և այլն) դիմում են տվյալ պատահարում ներգրավված
ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր
կնքած ապահովագրական ընկերություններից ցանկացածին՝ տուժողի նախընտրությամբ, իսկ
վերջինների բացակայության դեպքում՝ տուժողի նախընտրությամբ այլ ցանկացած ապահովագրական
ընկերության:
4. Այն դեպքում, երբ 1-3-րդ պարբերություններում նշված ապահովագրական
ընկերությունը դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության
օրենսդրության համաձայն՝ անվճարունակ կամ սնանկ է (որի մասին Բյուրոյի պաշտոնական
ինտերնետային կայքի «ապահովագրական ընկերություններ» բաժնում տեղադրվում է
համապատասխան նշում), ապա՝ տուժողի նախընտրությամբ դիմումը կարող է ներկայացվել ցանկացած
այլ ապահովագրական ընկերությանը։