Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Գործունեության նպատակը
Բյուրոն պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի գործունեության նպատակն է.

  1. Տուժած անձանց շահերի պաշտպանությունը,
  2. ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:

Բյուրոն իր նպատակների իրագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
  • սահմանված կարգով ԱՊՊԱ ոլորտում վերահսկում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը,
  • ընդունում է կանոններ, որոշումներ և կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովելու համար,
  • համագործակցում է այլ պետությունների ավտոապահովագրության բյուրոների, երաշխավորման ֆոնդերի, փոխհատուցում իրականացնող այլ մարմինների, տեղեկատվական համակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ,
  • իր նպատակների իրագործման համար համագործակցում է պետական մարմինների հետ,
  • մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների կանխմանն ուղղված միջոցառումներին,
  • հասարակության տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ:
Թարմացվել է՝ 04.08.2021 12:06:49