ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը երաշխավորելու համար Բյուրոյում գործում է Տեղեկատվական համակարգ։
Այն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և դրա մատչելիությունը Տեղեկատվական համակարգից օգտվողների համար։
Տեղեկատվական համակարգում տեղեկություններ է հավաքագրում`
- ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց վերաբերյալ,
- նրանց սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ,
- այլ տեղեկություններ։
Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն`
- Բյուրոն,
- Կենտրոնական բանկը,
- Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունները։
Տեղեկատվական համակարգը ձևավորվում է հետևյալ մարմինների ներկայացրած տվյալների հիման վրա`
- ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերություններ և վերաապահովագրական ընկերություններ,
- ավտոմեքենաների հաշվառումը իրականացնող լիազոր մարմին,
- Ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմին։
ԱՊՊԱ միասնական տեղեկատվական համակարգից ուղարկվող ծանուցումների
համար նախատեսված էլ. փոստի հասցե`
postmaster@mg.aswa.am
Թարմացվել է՝ 16.06.2021 16:27:13