Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Տուժողներ
Տուժողն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որն օրենքի համաձայն ունի հատուցում ստանալու իրավունք։ Տուժող են համարվում նաև վերոնշյալ անձի մահվան դեպքում վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք։

Տուժողը կարող է ենթարկվել ճանապարհատրանսպորտային պատահարի՝ լինելով.
  • ավտոմեքենայի վարորդ, ում մեղավորությամբ տեղի չի ունեցել պատահարը,
  • ուղևոր,
  • հետիոտն։

Տուժողին պատճառված վնասներն են`

Տուժողի վնասները Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվում են այն դեպքերում, երբ`
  1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
  2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
  3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
  4. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։


Տուժող չի համարվում և ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում՝
  1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը և վնաս պատճառած անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս,
  2. այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ,
  3. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել։
Թարմացվել է՝ 26.10.2021 15:44:43